Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավոր Վահե Ղալումյանն անդրադարձավ Կիրանցում տեղի ունեցող իրադարձություններին:
Նա պարզաբանեց․ «Ռազմական ոստիկանությունը և ՊՆ-ն նախատեսել են ու անցնել աշխատանքների՝ Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ղազախի շրջանի Խրեմլու բնակավայրին հարող տարածքները ականազերծելու համար, որին ընդառաջ ՀՀ ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել, որպեսզի այդ գործողությունները իրականացվեն, որի արդյունքում Կիրանց գյուղի 30 բնակիչ բերման է ենթարկվել ոստիկանություն, այնտեղ եղել են ՄԻՊ ներկայացուցիչներ, որոնց հետ խոսել են ու հավաստում են, որ ոչ ոք չի խոսել բռնության մասին։ Դրա մասին հավաստիացրել են բերման ենթարկվողները»։
Պատգամավորի խոսքով՝ Կիրանց գյուղի 11 նշակետից 8-ի սահմանազատման աշխատանքները պետք է մոտ օրերս կատարվեն, 3-4 նշաձողի սահմանազատումը բնակիչների պահանջով սեփականության վկայականների ուսումնասիրության համար հետաձգվել է։
«Շատ լավ է, որ գնում եք գյուղացիների դարդը կիսելու, բայց գյուղացիների դարդը դա չէ, որ միջպետական ճանապարհը փակ մնա, անհասկանալի պահանջներ առաջադրվեն։ Այդ գյուղացիների խնդիրն իրենց վերաբերող 1-2 տան հարցն է, և որոնց արդեն 4 անգամ վարչապետն ընդունել է և ասել՝ այդ խնդիրը մեր խնդիրն է։ Իշխանությունը եկել ասել է, հարգելի գյուղացիներ, սահմանը այն չէ, որ մի քանի մարդ ասում է՝ զինվորը որտեղ կանգնած է։ Սահմանազատման կարևոր արդյունքը այն է, որ ՀՀ զինված ուժերը տեղակայվեն ՀՀ տարածքում։ Հայ զինվորը կարող է կռվել այն դեպքում, երբ կանգնած կլինի կիրանցու հողում, ոչ թե Խրեմլիում։ Հոգևորականներ կան ակցիայի մասնակից՝ ասում են՝ ով կասի Խրեմլին, Ղըզըլ Հաջիլնին ավերակ է, նրա ուղեղն է ավերակ, իր ուղեղն էլ չգիտեմ՝ ինչ է, ի՞նչը չի ավերակ, կարո՞ղ է մի մարդ այնտեղ անձրևից պաշտպանվելու մի կառույց ցույց տա»,- նկատեց պատգամավորը։
Այնուհետև վերջինս դիմեց խորհրդարանական ընդդիմությանը․ «Եթե 1994 թվականին պարոն Օհանյանը ռազմական ուժերում մեծ պաշտոններ, դիրք ունեցող մարդ էր, եթե այդ ժամանակ չի կարեցել մեր պետության սահմանը գծել, զատել, հիմա ի՞նչ եք ուզում։ Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում, եթե կիրանցին մենակ է լինելու։ Չի կարելի սեփական շահ ունենալով՝ կիրանցեցուն օգտագործել, ձեր քաղաքական ուժը Երևանում ակցիա էր անում վրաններում ես ու ողորմածիկ Մաթոսն էինք նկարում, մարդ չկար, հիմա Կիրանց ակցիա եք անում»։
Բաց մի թողեք
Ադրբեջանից ակնկալում ենք, որ մի կողմ կդնի Հայաստանի դեմ իր առավելապաշտական դիրքորոշումները. Տիգրան Մկրտչյան
Ընդդիմադիր կոչվածներին եմ ասում, իրենց պատճառով է, որ ես գտնվում եմ այստեղ, մնացածը հետո կասեմ. Բագրատ սրբազան
Վարդենիս խոշորացված համայնքի Ազատ բնակավայրն Իլհամ Ալիևի թիրախում է. Թովմասյան