Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց : Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ իր հերթին գրել է. «Քիչ առաջ Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը։
Հիշեցնենք՝ «Civic.am»-ի լրագրողի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանն, ըստ Քկ-ի, հարվածել է «Civic.am»-ի լրագրողին, որը, ըստ Սուքոյանի, կեղծ լուրեր ու զրպարտանքներ է տարածում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մասին։
Միջադեպից հետո լրագրողը հաղորդում է ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ, որով նա տուժող է ճանաչվել։


Բաց մի թողեք
Վանաձորի սպանության փորձի գործով 8 անձի քրեական գործը դատարանում է
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն ծեծի են ենթարկել «Բգո»-ին. Մանրամասներ՝ Վանաձորում աղմկահարույց միջադեպի մասին
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ