Ապրիլի 30-ին՝ ժամը 22:20-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Մասիս քաղաքի տներից մեկի մոտ իրեն վրաերթի են ենթարկել:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մասիս քաղաքի 2-րդ փողոցի բնակիչ 48-ամյա տղամարդը և 28-ամյա որդին, մեքենան արագ վարելու համար, դիտողություն են արել համաքաղաքացի 17-ամյա պատանուն:
Վերջինս, դիտողությունից վիրավորված, հոր և ընկերների հետ վերադարձել է 2-րդ փողոց: Հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, հայհոյանքներ հնչեցնելով՝ նրանք մահակով հարվածներ են հասցրել հայր և որդի համաքաղաքացիներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ խուլիգանության և մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Մայիսի 1-ին 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Բաց մի թողեք
Զինծառայողին ինքնաuպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է ծառայակիցը. նոր մանրամասներ
Հայնաբերվել է Լոռիում ընկերների կողմից uպանված ու թաքցված ստեփանավանցին․ նոր մանրամասներ. Լուսանկար
Գողության դեպք՝ Արմավիրում․ պատուհանից մուտք են գործել «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակն ու գողացել գումարը