29/05/2024

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Ուժերը, որոնք դեմ են սահմանազատման գործընթացին, հովանավորվում են մեկ կենտրոնից և այդ կենտրոնը Ռուսաստանն է։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Աշխարհի գրեթե բոլոր երկրները, ներառյալ Թուրքիան, ողջունեցին ՀՀ-Ադրբեջան սահմանազատման գործընթացը, բացառությամբ Ռուսաստանի։ Այսինքն ՌԴ-ն, «բանանի» Միհրանից, ՊՆ Արշակից, վերջացրած Ռոբերտ Քոչարյանով և դաշնակցությունով, և դժբախտաբար ՀԱԵ որոշ ներկայացուցիչնեով, դեմ են այդ գործընթացին։

Իրենք սահմանազատման այլ մոդել են պատկերացնում, որն աշխարհը չի ընդունում, որովհետև դրա պարագայում իրավիճակը կարող է գնալ սրման, լարման, պատերազմի, ինչը կարող է ամբողջ սահմանով տեղի ունենալ։

Իրենք չեն էլ պատկերացնում, թե ինչ պատասխանատվության մեջ են մտնում։ Եվ իրենք դա չէին էլ պատկերացնում, երբ ԼՂ-ում պարտադրում էին փոխել Արայիկ Հարությունյանին, նոր իշխանություն էին բերում, որը ՌԴ-ին հաճո կլինի։ Փոխեցին ու 9 օր հետո տեղի ունեցավ այն, ինչը տեղի ունեցավ։

Ռուսաստանն էսօր նույն խաղն է անում Հայաստանում, ինչն արել է ԼՂ-ում։ Եվ այն քաղաքական ուժերը, անհատները, միավորումները, որոնք աջակցում են այս շարժմանը, աջակցում են Ռուսաստանից, էդ ջրաղացին են ջուր լցնում։

Իսկ էդ ջրաղացի խնդիրը մեկն է․ ՀՀ-ում փոխել իշխանությունը, որպեսզի կարողանան հասնել իրենց նպատակին, իսկ նպատակը միջանցքը ստանալն ու Հայաստանը գուբերնյա դարձնելն է։

Իսկ էն մարդիկ, որոնք չեն հասկանում սա, ուրեմն պարտադրված են, որ չհասկանան։ Դա նշանակում է, որ գործակալ են, քանի որ գործակալը չի կարող չենթարկվել իր վերադասի հրամանին։ Կամ իրենց համար միևնույնն է, ինչ տեղի կունենա ՀՀ-ում, կարևորը 2026-ին խորհրդարանում ինչ-որ խմբակցություն ունելան է, կամ էլ նրանք մոլորրյալներ են»,- ասաց Արամ Սարգսյանը։

Ըստ Արամ Սարգսյանի, այն քաղաքական կուսակցությունները, որոնք պետք է սպասարկեին ռուսական իշխանափոխության պրոցեսը Հայաստանում, ցույց տվեցին, ուր ամուլ են, չեն կարողանում, դա անել և հանրային աջակցություն չեն ստանում։

«Իրենք հանրային աջակցություն չեն սատանա, որորվհետև հանրությունը հասկանում է, որ իր բանակը պատերազմի պատաստ չէ, հետևաբար հաղթելու հնարավորություն չկա և մեզ ժամանակ է պետք ուժեղանալու համար, որպեսզի մենք էլ կարողանանք Ադրբեջանի նման ուժեղ դիրքերից խոսել։ էսօրվա իշխանություններն ամեն գնով, լավ կամ վատ, էդ ժամանակը շահում են, որովհետև դրա այլընտրանքը պատերազմն էր։ Կարողացա՞ն խուսափել Տավուշում պատերազմից, ակնհայտ է, որ կարողացան»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահը։