Հ1-ի, այսինքն հանրության հարկային միջոցներով գործող լրատվամիջոցի եթերում Տավուշում ապրող մարդիկ, նրանց իրավունքների խախտումները բացակայում են: Հանրայինը որևէ կերպ չի անդրադառնում բողոքի ցույցերին:
Ինչո՞ւ է հանրայինը քողարկում, կոծկում ու չի ներկայացնում իրականությունը: Ավելին, որևէ կերպ չի անդրադառնում բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու փաստին, ինչպես նաև այն հանգամանքին, որ արդեն երկու օր է ինչ Կիրանցը փակ է այնտեղ չգրանցված անձանց համար:
Սա՞ է ժողովրդավարությունը, չներկայացնել իրականությունը, ժողովրդին ճնշելով իրացնել մի ծրագիր, որը որևէ կերպ չի բխում սեփական ժողովրդի շահերից:
Իսկ ու՞ր մնաց ուղիղ ժողովրդավարության վերաբերյալ խոստումների տարափը: Դե ռեֆերենդում արեք, թե միայն սպառնալ կարող եք, թե վայ-վայ, Ադրբեջանը կհարձակվի, կամ կարմիր բերետավորները բերման կենթարկեն: Իսկ դիվանագիտությունն ու՞ր է, որ միայն պատերազմն եք ճանաչում, որպես հարևանի հետ շփվելու միջոց, կամ բռնությունը, որպես ժողովրդական պայքարը ճնշելու ձև:
Դա՞ է քաղաքական գործունեության ու բանակցային հմտությունների ձեր որակը:
Ես գնալու եմ, որպես ՀՀ մտահոգ քաղաքացի, իրավապաշտպան, անձամբ հանդիպեմ մարդկանց հետ, լսեմ իրենց խնդիրները, քանի որ դա չի անում Հ1-ը, որտեղից ես կկարողանայի չկտրվելով իմ ամենօրյա գործերից օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ: Ուստի, դուք ինձ այլ ելք չեք թողնում, քան անձամբ գնալ ու լսել Տավուշում ապրող մարդկանց լռեցված ձայները:
Զարուհի Հովհաննիսյան

Բաց մի թողեք
Վրաստանում ընդդիմությունը եվրոպամետ է, իսկ Հայաստանում՝ ոչ
Մոսկվան այլեւս չի թաքցնում, որ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները «թշնամանք» են իր հանդեպ
Փաշինյանի դեմ պայքարն ընտրությամբ չի ավարտվել. Էդգար Ղազարյան