29/05/2024

Ի սկզբանե վառված թամաշան քոքել են, որ ի՞նչ անեն. Կամ հռետորական հարց․ գիտեինք, որ սակավամիտ եք, բայց էսքա՞ն. Մեհրաբյան

Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սկզբից զարմացա, երբ ռուսները Հայաստանում ափալ-թափալ բացեցին բոլոր պուճախներում պահ դրած կոնսերվաները՝ տուշոնկա-սգուշչոնկայով-կիրիլիչով-բանով, որ իրենց արեւին “իրավիճակ փոխեն”, մինչդեռ պարզ էր, որ ոչ միայն պարզապես “ուտելու բան չէին”, այլեւ բոտուլիզմով ախտահարված։ Բայց դե հաշվարկ էին արել, որ խաբվողներ կգտնվեն, որ այդ “նորացված մենյուին” թամահ անող գուցեեւ գտնվի, մարդ ես, էլի։

Դա էլ հեչ։ Քարը գլուխը։ Իսկ հիմա առավել զարմանալին այն է, որ բացած կոնսերվաներին որոշել են խառնեն մի քանի անգամ “տարած-հետ-բերած”-“կերած-հետ-տված”, ոտից գլուխ վառված ու բազմակի օգտագործված նաֆարի հետ։ Երեւի, որ պարապ չմնան, նաեւ մասսովկա որպես, գոնե սկզբի համար, էլի։ Բայց մի նաֆար, որը պիտանի է միայն միտումնավոր մի բան գլխանց փչացնելու համար։

Հասկանալ է պետք, թե էս ի սկզբանե վառված թամաշան քոքել են, որ ի՞նչ անեն։ Կամ հռետորական հարց․ գիտեինք, որ սակավամիտ եք, բայց էսքա՞ն»։