27/07/2024

Բագրատ արք․ Գալստանյանը չի բացառել, որ կարող է դառնալ ՀՀ վարչապետ

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի կարծիք է հայտնել, որ վարչապետի թեկնածուն կարող է լինել Բագրատ արք․ Գալստանյանը:

«Այս պահի դրությամբ, կարծում եմ՝ այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի»,- «Ֆեյսուք»-ի իր էջում գրել է նա:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, Գալստանյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու, քանի որ երկքաղաքացի է, վերջինս ունի նաև Կանադայի քաղաքացիություն:

Շարժման առաջնորդ Բագրատ արք․ Գալստանյանը Թատերական ինստիտուտի մոտ հայտարարեց, որ եթե ժողովուրդը շատ ուզի, իսկ Վեհափառ հայրապետը օրհնի, ապա ինքն ով է, որ հրաժարվի ՀՀ վարչապետ դառնալուց։

Իսկ այն, որ ինքը երկքաղաքացի է ու Սահմանադրությամբ դրա իրավունքը չունի, նա ասաց, որ այս իշխանություններն ասում են, թե ժ-ողովուրդը պիտի գրի նոր Սհմանադրություն, է, կգրեն, որ երկքաղաքացին իրավունք ունի լինել վարչապետ․ Ի դեպ, ես չեմ խնդրել, երբ ղեկավարում էի կանադահայոց թեմը այդ պետությունն է ինձ շնորհել Կանադայի քաղաքացիություն։