Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 19:10-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Երևան–Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևանի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում հայտնվել է ճանապարհի կողնակում, ապա առաջ ընթացել, բախվել ճանապարհին չիչխանի հյութերի տաղավարին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մահացածը վարորդի մայրն էր, ավտոմեքենայում էլ եղել են վարորդի կինն ու երեխան:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել