Հունիսի 1-ին՝ ժամը 00:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի խոհանոցում (մոտ 10 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։54-ին, մարվել՝ 02։08-ին։ Այրվել են խոհանոցը՝ գույքով, բաղդադե տանիքը (մոտ 10 քմ)։
Բնակարանում գտնված Կ․ Գ․-ն (ծնված 1990 թ․) և Է․ Ե․-նը (ծնված 1998 թ․) ծխահարվել են․ վերջիններիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն։
Բաց մի թողեք
Ռուսաստանից քանի հայ վարորդի են «դեպորտ արել»
Արտակարգ դեպք «Հրազդան» մարզադաշտում, լուսային կայաններից մեկի վրա տղամարդ է բարձրացել․ Լուսանկար
Երեխան, որի գլխին էր ընկել սղարանի մետաղական կոնստրուկցիան, մահացավ. Լուսանկար