«Գյումրիում երեկվանից աժիոտաժ է: Ինչպես արդեն հայտնի է, այսօր Բագրատ Սրբազանը եւ նրա աջակիցները ավտոերթով գնալու են դեպի Գյումրի, որտեղ միջոցառում եւ արդեն երեկոյան հանրահավաք է սպասվում: Հանրահավաքը տեղի կունենա Գյումրիի Թատերական հրապարակում՝ 18:00-ին:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրիում Բագրատ Սրբազանի գալուն ընդառաջ՝ երեկվանից ակտիվ մթնոլորտ է, քաղաքացիները պատրասվում են նրան դիմավորելուն:
Տեղեկացանք, որ մի խումբ գյումրեցիներ պատրաստվում են Սրբազանին եւ նրա աջակիցներին դիմավորել: Այնտեղ է լինելու նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը, որը եւս ընդառաջ է գալու Բագրատ Սրբազանին: Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, երեկվանից քաղաքում ոստիկանական ուժերի կուտակում է սկսվել: »։
Բաց մի թողեք
Նովոյին պատկանող բենզագազալցակայանում ծեծել են գազի տեսուչներին․ հարցը հասել է մինչև Մոսկվա
Չէ՞ որ «ոսկե ձկնիկը» մի օր կարող է չլինել
Oդանավակայանի «գռդոնչիները» հաճախակի ծեծում են «Էկո տաքսիի» վարորդներին․ ուշագրավ դեպք՝ Փաշինյանի այցից առաջ