Երեկ ոստիկանության «բերետավորներն» էլի «դրսևորվեցին»: ԱԳՆ շենքի մոտ բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ էլի դրվագաբար բիրտ ուժ գործադրվեց:
«Փաստ» օրաթերթը գրում է. Կան տեղեկություններ, որ հատկապես կարմիր ու սև բերետների միջոցով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հավասարակշռությունից հանել խաղաղ, անզեն ցուցարարներին ու տանել ոստիկանական ուժերի հետ տոտալ բախման: Այսինքն, ուզում է հենց բերետավորների սադրանքների միջոցով բախումներ հրահրել:
Ավելին, ինքը՝ Բագրատ Սրբազանն էլ է արձանագրում, թե «էդ մարդու սիրտը արյուն է ուզում», բայց «չի ստանա դա»: Այդ տեսանկյունից դրականն այն է, որ շարժման ղեկավարների և մասնավորաբար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շնորհիվ հավասարակշռությունը պահպանվում է պայքարի մասնակիցների շարքերում, ինչը, նկատենք, իր որոշակի ազդեցությունը գործում է նաև ոստիկանական ուժերի վրա:
Այս կոնտեքստում արժե արձանագրել մի չափազանց կարևոր խնդիր: Վաղ թե ուշ այս իշխանությունը հեռանալու է: Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահելու որևէ հենք չունի: Ու վաղ թե ուշ ծագելու է նաև ապօրինի հրամաններ կատարողների, հատկապես՝ կոնկրետ ջարդարարների, կամակատար դատավորների ու նմանօրինակ կերպարների պատասխանատվության հարցը:
Խոսքը նրանց մասին է, որոնք ոչ թե պետությանը, այլ կոնկրետ իշխանությունն են ծառայում, ընդ որում՝ իշխանությունից իշխանություն: Ու խիստ էական է, որ դա կատարվի օրենքով, օրինականորեն, փաստերով ու ապացույցներով: Դա էական է նախ՝ նման արատավոր շղթան կամ ընթացքը վերջապես ընդհատելու համար:
Երկրորդ, կարևոր է, որ բանն ինքնադատաստանի ու քաոսի չհասնի, այլ իրականացվի արդարադատություն: Նաև, որպես ակնառու խրատ ապագայի համար, որպեսզի որևէ հաջորդ իշխանություն նման «բերետների» մարդաջարդ ծառայություններից օգտվելու գայթակղություն չունենա: Ի դեպ, երեկ նաև ակնհայտ դարձավ, որ ոստիկանության ներսում էլ ամեն ինչ «հարթ» չէ. ի մասնավորի, հատուկջոկատայինների ղեկավարներն ակնհայտ ցույց էին տալիս, որ իրենք ոչ միան տեղում գտնվող ոստիկանապետին, այլև ՆԳ նախարարին էլ ենթակա չեն, և անում են, ինչ ուզում են:
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ