ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի տնային կալանքի ժամկետը լրացել է։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Քերոբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է, «պետությանը պատճառված հանրային վնասը» հանվել է մեղադրանքի ձևակերպումից:
Հիշեցնենք՝ էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների գործով:
Փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով տնային կալանք կիրառելու որոշում էր կայացրել, ապրիլի 13-ին խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել էր ևս երկու ամսով։
Քերոբյանը չի ընդունել իրեն առաջադրած մեղադրանքը:
Բաց մի թողեք
«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է
Աջափնյակ դատական նստավայրում ընթանում է այսօր ձերբակալվածների դատը
Ինչի համար է մեղադրվում ռազմական ոստիկանության ձերբակալված պաշտոնյան