Երևանում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, թալանել են Սայաթ Նովա պողոտա 13 հասցեում տեղադրված «Թելսել» տերմինալի դրամատուփը: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 16-ին:
ժամը 19։00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Անդրանիկ Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 18։30-ի սահմանում նկատել են, որ, տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ դուռը բացելու միջոցով, գողացել են տերմինալի դրամատուփը, որի մեջ եղել է 1 մլն 200 հազար դրամ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության խումբը։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Անդրանիկ Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ աշխատում է «Թելսել» ԲԲԸ-ում՝ որպես անվտանգության պետ։
Բաց մի թողեք
ՔԿ-ն և գործընկերները Ալեքսանդր Կոչուբաեւին ձերբակալելու ձևի ու բովանդակության մասին
Ովքեր են Կոտայքում վերջերս uպանված ամուսինները․ նոր մանրամասներ. Լուսանկար
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար