Հայ-ամերիկյան զորավարժությունների առթիվ Ռուսաստանի Ռազմական եւ քաղաքական հակամարըությունների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Անդրեյ Կլինցեւիչը տեսակետ է հատնել, որ «Մոսկվվան մոտ ժամանակներս Հայաստանի վերաբերյալ որոշում կընդունի»: Նա համարում է, որ դա ԱՄՆ «ձիով քայլն է» եւ մեկնաբանում, որ բուն նպատակը Հարավային Կովկասում «լարվածության հրահրումն է»:
Կլինցեւիչի գնահատման՝ ԱՄՆ-ին «չի հաջողվում Ուկրաիանայում Ռուսաստանին հաղթել, մնում է նրա ուշադրությունը շեղել,»: Ընդ որում, ռուսաստանցի փորձագետը համարում է, որ «լարվածությունը կարող է դրսեւորվել ինչպես Հայաստանում Փաշինյանի քաղաքականության դեմ զանգվածային ցույցերով եւ անկարգություններով, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական պատերազմով»: Նրա ասելով՝ «երկու դեպքում էլ Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ եւ Հայաստանի դաշնակից, պարտադրված կլինի միջամտել»:
Այստեղ, իհարկե, տրամաբանական հակասություն կա: Եթե ԱՄՆ-ը համագործակցում է Փաշինյանի հետ՝ «ընդդեմ Ռուսաստանի», ինչպես Կլինցեւիչն է գնահատում, ապա Վաշինգտոնը չի կարող շահագրգռված լինել ոչ Հայաստանում ներքին անկայունությամբ, ոչ հայ-ադրբեջանական պատերազմով, որովհետեւ որ սցենարն էլ աշխատի՝ Փաշինյանի, նրա գլխավորած քաղաքական ուժի դեմ է։
Հայաստանում ներքին անկայունությունը եւ զանգվածային անկարգություններն, ընդհակառակը, ձեռնտու կլինեն Ռուսաստանին: ՀԱՊԿ պայմանագիրը նախատեսում է, որ անդամ երկրներից մեկի սահմանադրական կարգին սպառնացող վտանգի դեպքում կարմիրին կարելի է միջամտել: «Մոտ ժամանակներս Մոսկվան Հայաստանի մասին ի՞նչ որոշում է ընդունելու»:
Վերջին մի քանի օրերին Հայաստանում քրեագեն իրավիճակը, մեղմ ասած, մտահոգիչ է: Բավական է հետեւել պաշտոնական լրահոսին, որպեսզի դրանում համոզվենք: Հայաստանում արձանագրվել է օտարերկրյա քաղաքացու կողմից ոստիկանության բաժանմունքում հրազենի գործադրման եւ երկու իրավապահի վիրավորում պատճառելու դեպքում: Մամուլը հաղորդում է, որ ոստիկանության բարձրաստիճան սպաների նկատմամբ բռնություններ են գործադրվել։
Ի՞նչ է կատարվում: Գործ ունենք իրավապահ համակարգի դիմակայունության ստուգման փորձի հե՞տ: ՌԴ հեղինակավոր վերլուծական կենտրոնի տնօրենն ինչու՞ է կանխատեսում հակափաշինյանական շարժման բռնկում, որ կարող է հասնել «զանգվածային անկարգությունների»։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը չունի հանրային բավարար աջակցություն, բայց հայտարարել է դրամահավաք։ Բայց ո՞վ է երաշխավորը, որ հենց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է որոշում հետագա անելիքները։
Ոստիկանության դեմ բռնությունները, քրեական «պարզաբանումները», եւ փողոցային ընդհարման միջադեպերն արձանագրվում են մի փուլում, երբ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է, խորհրդարանը՝ նույնպես: Հայ-ադրբեջանական բանակցություններում «դադար է»։ Ըստ էության, առաջընթացի իրական հեռանկար չկա, բարդ է միջազգային իրավիճակը։
Նման պայմաններում Հայաստանի իրավապահ համակարգը, հատուկ ծառայությունները որքանո՞վ են դիմադրունակ: Ընդ որում հարցը ոչ թե հակազդեցության, այլ՝ կանխատեսելու, կանխարգելելու ռեսուրսի եւ այն գրագետ օգտագործելու մասին է:
Բավական արտառոց է, որ վերջին օրերի տագնապահարույց դեպքերին ոչ պաշտոնական հիմնավոր արձագանք կա, ոչ՝ քաղաքական եւ հանրային: Վիճակագրությունը, մինչդեռ, պետք է ընկալել որպես խորքային խմորումների վկայություն: Այլապես, մեկ օրում մի քանի աղմկոտ հանցագործություն չէր կատարվի: Հայաստանը մտնում է «ազատ անկման» ռեժիմի մեջ:
Բաց մի թողեք
Հայհոյանքը, ուժի անկաշկանդ կիրառումը կամ դրա սպառնալիքը դառնում են «նորմ»
Նոր պատերազմ կլինի Ղազախստանում, Պուտինը բոլոր նախկիններին վերադարձնում է, որ ԽՍՀՄ վերականգնի
Բիձինա Իվանիշվիլին կհեռանա՞, թե՞ Վրաստանը կտանի ԵԱՏՄ