Արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Հայկանուշ Ս․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 00։20-ի սահմաններում Նալբանդյան փողոցում հեռախոսային խոսակցության ժամանակ Երևանի բնակիչ 48-ամյա Մհեր Մ․-ն, Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Վահե Բ․-ն և ոմն Արմանը իր և Դուբայում բնակվող իր ընտանիքի անդամների հասցեին հնչեցրել են կյանքին և առաղջությանն ուղղված սպառնալիքներ:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հայկանուշ Ս․-ն ոստիկաներին ասել է, որ ինքը «Բալի» հյուրանոցի սեփականատերն է։


Բաց մի թողեք
Զինված իրավապահները բերման են ենթարկում Նարեկ Նալբանդյանին. Տեսանյութ
Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են. Լուսանկար
Վեհափառի գործը հետ գնաց դատավոր Սերժ Ռուշանյանի մոտ