Հայաստանի ազգային ագրարային համալսարանն արդեն 7 ամիս է ռեկտոր չունի: 2023թ. դեկտեմբերի 25-ից` նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ռեկտորի պարտականությունները կատարում է ուսումնական աշխատանքերի գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը:
«Հրապարակ» թերթը գրել է․ Սակայն ՀՀ օրենսդրության համաձայն պաշտոնակատարի, փոխարինողի պաշտոնավարման ժամկետը չպետք է գերազանցի 6 ամիսը: Եւ չնայած իրավական այս նորմը Հայաստանում վերջին տարիներին բազմիցս ոտնահարվել է, սակայն փաստ է, որ արդեն մեկ ամիս է բուհի ղեկավարումն իրականացվում է առանց իրավական հիմքերի: Ինչը ցանկությն դեպքում կարող է նաեւ իրավական հետեւանքներ առաջացնել։







Բաց մի թողեք
Ինչ կարգի, ինչով վարակված ցորեն է Ղազախստանից Ադրբեջանով ներկրվում Հայաստան
Նա մահացել է, հարություն առել, ես ով եմ, որ մեկնաբանեմ նրան․ Արամյան
Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները