Եվրոպական միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր կայանալիք հանդիպմանը կքննարկեն Հայաստանի հայցը:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը լրագրողներին հայտնել է, որ քննարկումը կենտրոնանալու է այն բանի վրա, թե ինչպես ԵՄ-ն կարող է օգնել Հայաստանին առաջիկա ընտրություններին ընդառաջ:
«Հաջորդ տարի Հայաստանում տեղի կունենան ընտրություններ։ Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք օգնել Հայաստանին Այդ հարցում։ Հայաստանը դիմել է մեզ՝ արտաքին միջամտությունը կանխելու հարցում օգնություն ստանալու համար», – ասել է Կալլասը ։
Ավելի վաղ Կալլասը պնդել էր, որ Ռուսաստանն ակտիվացրել է ապատեղեկատվության արշավը Հայաստանում 2026 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

Բաց մի թողեք
Փաշինյանը՝ ԱԺ հնարավոր նոր ընտրությունների մասին
Փաշինյանը նշել է, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը
«ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքները սկսվում են․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ