ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացնում է, որ մանկական կեր արտադրող Nestle ֆիրման NAN կաթի փոշին հետ է կանչել եվրոպական շուկայից, քանի որ կոնկրետ խմբաքանակում հայտնաբերվել է ցերեուլիդա տոքսին։
Նա գրում է. «Ալո, Սննդի անվտանգության տեսչություն, ձեր ամանորյա կորպորատիվի նախապատրաստության փարթիներին չխանգարեմ, բայց տեղյա՞կ եք, որ մանկական կեր արտադրող Nestle ֆիրման NAN կաթի փոշին հետ է կանչել եվրոպական շուկայից, իսկ ՌԴ սննդի տեսչությունը այս մակնիշի ողջ տեսականին հավաքել է դեղատներից։
Մանկական կերի այս խմբաքանակի մեջ հայտնաբերվել է ցերեուլիդա տոքսինը, (Bacillus cereus) ինչը խիստ վտանգավոր է։
Հիմա հարց՝ Հայաստանի դեղատներից մանկական այս կերը հավաքե՞լ են, թե՝ ոչ։
Հիմա գնում եմ մի քանի տարբեր դեղատներ՝ ստուգելու»։
Այնուհետև նշում է, որ շրջում է դեղատներում՝ ամեն տեղ դեռ կա։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը տեղեկացնում է, որ խնդրի մասին տեղյակ են դեռ անցած շաբաթվանից։
«Վերահսկողական միջոցառումներ իրականացվում են, արդյունքերը կհրապարակենք»,- նշում է նա։


Բաց մի թողեք
«Թրամփի ուղու» հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ 2027 թվականի սկզբին․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Լուսանկար
ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը. Լուսանկար
ՊԵԿ-ը Զովունիում բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. տեսանյութ