ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմն անկեղծորեն հետաքրքրված են Ուկրաինայում խաղաղության հաստատմամբ և ակտիվորեն աշխատում են դրան հասնելու ուղղությամբ՝ ըստ Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի։
«Թրամփը անկեղծորեն աշխատում է կարգավորման ուղղությամբ, և նա ցանկանում է ուկրաինական կարգավորում:
Նա ցանկանում է այս հակամարտության կարգավորում: Նա ջանքեր է գործադրում, ինչպես նաև նրա ամբողջ թիմը: Մենք բարձր ենք գնահատում այդ ջանքերը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Ռուսաստանը ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կտեղեկացնի իրեն Բեռլինում Ուկրաինայի խաղաղության բանակցությունների արդյունքների մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կիևի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ երաշխիքների հարցը կարևորագույն հարց է և պահանջում է հատուկ քննարկում»,- ընդգծել է նա լրագրողաների հետ զրույցում։
Նա նշել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը ներկայումս չեն քննարկում այս հանդիպման ընթացքը։

Բաց մի թողեք
Աշնանը «1917 թվականը կկրկնվի»
Ռուսաստանը Ադրբեջանին ԵԱՏՄ է հրավիրում՝ խոստանալով «Հայաստանի պետականությունը պատմականորեն լուծարել»
ՀՀ ղեկավարությունը հիմա պետք է պատասխանի իր խոսքերի համար․ Լավրով