Իրավապահները քրեական հեղինակություն «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով ձերբակալել են քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամին»` Ռուստամ Ստեփանյանին:
Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ հուլիսի 28-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները քննիչի որոշմամբ ձերբակալել են Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի 35-ամյա և Երևանի 40-ամյա բնակիչների՝ սպանություն կազմակերպելու մեղադրանքով:
Դեպքի մանրամասները՝ առաջիկայում:
Հիշեցնենք՝ սպանությունը տեղի էր ունեցել հունիսի 11-ին Երևանի Շինարարների փողոցում, Գրիգորյանին սպանել էին իր իսկ մեքենայում:
Սերգեյ Գրիգորյանը վերջին տարիներին հասցրել էր աչքի ընկնել տարբեր քրեական պատմություններով:
Համացանցում կադրեր էին հրապարակվել, որոնցում «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանին ենթադրյալ սպանողը հեռանում է դեպքի վայրից:
Բաց մի թողեք
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց
Եթե կրակը էդ պահին հանգցնեին, երեխեքը ողջ կմնայի՞ն. շարունակվել է Ազատի կացարանի հրդեհի գործի քննությունը