Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի հետ ցանկացած ձևաչափով, որին կհամաձայնվեն կողմերը և որտեղ վերջիններս կարող են առաջընթաց գրանցել, արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ապագայի և դրա շուրջ ամերիկյան կողմի դիրքորոշման հետ:
Պետքարտուղարությունն իր պատասխանում ընդգծել է. «Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին։ Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմի հետ ցանկացած ձևաչափով, որի շուրջ կողմերը կարող են գալ համաձայնության և որտեղ կարող են գրանցել առաջընթաց»,- հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից:

Բաց մի թողեք
«Եվրամիության վիճակի մասին» ելույթի անորոշությունները. ի՞նչ կասի Ուրսուլա ֆոն դեր Լեյենը
Խորվաթիան խոչընդոտում է Չեռնոգորիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
ԵՄ-ն բացում է շուկան, բայց այնտեղ հաստատվելու գործը Հայաստանինն է