Մենք գրել էինք, որ ՀՅԴ-ն մտադիր է սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրվան նվիրված միջոցառում անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սակայն համալիրի ղեկավարությունը նախ մերժել է մեծ դահլիճը տրամադրել, ապա առաջարկել է փոքրը, իսկ մի քանի օր անց նաեւ դրանից է հրաժարվել՝ չեղարկելով ձեռք բերված համաձայնությունը եւ անգամ կնքված պայմանագիրը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Միջոցառման կազմակերպիչներին փոխանցել են, թե իբր նախնական այլ պայմանավորվածություններ ունեն։
Մենք տեղեկացանք, որ համալիրին որպես այլընտրանք՝ «Դվին» հյուրանոցն է դիտարկվում, ՀՅԴ-ն բանակցում է այս հարցով: Կգա՞ն արդյոք համաձայնության «Դվինի» սեփականատիրոջ հետ, դեռեւս հայտնի չէ։ Նույն օրը նաեւ Բագրատ սրբազանն է Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք անցկացնելու, որը նույնպես նվիրված կլինի Արցախի անկախության օրվան։
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար