Բաքվից շարունակում են անհիմն մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնականն ու նրա խոսափողը համարվող Հիքմեթ Հաջիևը «X»-ի իր միկրոբլոգում գրել է, թե Հայաստանը, իբր, հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել զանգվածային գերեզմանների ճշգրիտ վայրի, այդ թվում՝ Նաթիգ Գասիմովի աճյունի գտնվելու վայրի վերաբերյալ։
Նաթիգ Գասիմովն Ադրբեջանի հերոսներից է և անհետ կորած է համարվում ղարաբաղյան առաջին պատերազմից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հասցեին հերթական մեղադրանքներն է հնչեցրել՝ հայտարարելով, թե ՀՀ-ն միտումնավոր ժամանակ է ձգում, նոր զինատեսակներ գնում Ֆրանսիայից ու արևմտյան այլ երկրներից և իր տարածքում երրորդ երկրների մասնակցությամբ զորավարժություններ է անցկացնում։
Ալիևն այս մասին ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Նա հայտարարել է, թե «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ», պետք է վերացվեն, Սահմանադրությունը պետք է փոփոխվի, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված կառույցները, որոնք արդեն կորցրել են իրենց արդիականությունը, պետք է ամբողջությամբ լուծարվեն։
Ըստ Ալիևի՝ «Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցում տարակուսանք է առաջացնում», քանի որ կարիք չկա Մինսկի խմբի, որն արդեն կորցրել է իր արդիականությունը»։
Սեփական ենթադրությունների հիման վրա Ադրբեջանի նախագահը վերջում եզրակացրել է, թե իբր «Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ»:
Նշենք, որ օգոստոսի 30-ը նշվում է Անհետ կորածների միջազգային օր:
Բաց մի թողեք
Անկարայի «վրեժն» է այն վարքագիծը, որ Բաքուն է այս շրջանում ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն ու որդին յուրացրել են պատմամշակութային հուշարձանը․ Լուսանկարներ
Քոչարյանը թող արխիվից հանի ու հրապարակի փաստաթղթի այն կետը, որտեղ նշված է՝ Ղարաբաղը հանձնվում է ՀՀ-ին