Օգստոսի 30-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի:
ՀՀ ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով:
Ըստ բժշկական կենտրոնի հայտարարության՝ մահացածին տեղափոխել են «կենսաբանական մահ, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքեր, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր, պարանոցի կտրած վերք» ախտորոշմամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա տեղափոխվել է Այգավան գյուղի Մակուի փողոցի թիվ 15 տան մոտից, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր և կայանված ավտոմեքենա, որի վրա նույնպես եղել են արնանման հետքեր։ Մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է դանակ, որը, ըստ կասկածների, հնարավոր է՝ հանցագործության գործիքը լինի:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ սպանվածն օրեր առաջ էր նշանադրվել:
Բաց մի թողեք
Ովքեր են եղել ԱԱԾ-ի կեղծ համազգեստով անձինք, որտեղ է հայտնաբերվել լողավազանից առևանգված ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կինը
Արմավիրի մարզի իր հյուրատանն ինքնասպանություն գործած տղամարդը ԼՂ ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանի նախկին փեսան է
ԱԻ նախկին նախարարը մեղավոր է ճանաչվել