16/09/2024

«Փող է պետք». Մեդվեդևը՝ Դոնբասը վերադարձնելու Ուկրաինայի «մոլեգին» ցանկության մասին

Կիևի իշխանությունները բախվել են սեփական գանձարանի դատարկությանը, և հենց դրա հետ է կապված Դոնբասը վերադարձնելու նրանց մոլեգին ցանկությունը, որի բնակիչներին Արևմտյան Ուկրաինայում օտար են համարում։

Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ինչո՞ւ են Կիևի նեոնացիստներն այդքան ցանկանում իրենց համար միանգամայն օտար Դոնբասը վերադարձնել,- հարցադրում է արել նա:- Պատճառը ճղճիմ է՝ փող է պետք»: Ինչպես նշել է Մեդվեդևը, Կիևի արևմտյան հովանավորները նույնպես դրանով են հետաքրքրված. «Հասանելիություն օգտակար հանածոներին- ահա, թե ինչը կարող է փոխհատուցել (Ուկրաինա ուղղված) չվերադարձվող գումարների հոսքերը, որոնք հալվում են աչքի առաջ»:

«Ուկրաինայի օգտակար հանածոների ռեսուրսների բազայի ընդհանուր արժեքը գնահատվում է գրեթե 14,8 տրիլիոն դոլար: Ընդ որում, 7,3 տրիլիոն դոլարը բաժին է ընկնում Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություններին,- տեղեկություններով կիսվել է ՌԴ ԱԽ փոխնախագահը:- Այսինքն՝ նախկին Ուկրաինայի ազգային հարստության գրեթե կեսը Դոնբասն է»։

«Օգտակար հանածոներին բաղձալի հասանելիություն ստանալու համար արևմտյան մակաբույծները առանց խղճի խայթի իրենց խնամակալության տակ գտնվողներից պահանջում են պատերազմ մինչև վերջին ուկրաինացին»,- նկատել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը և հիշեցրել ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմի խոսքերը , որն «Ուկրաինայի օգտակար հանածոներն անվանել է չափազանց կարևոր, որը (իրենց) (Ուկրաինայի) հաղթանակի դեպքում կկարողանան օգտագործել և նա, և Արևմուտքը»։