Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 23։55-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանավանի բաժին է զանգահարել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակից պարեկ Սարգսյանը և հայտնել, որ Գարգառ գյուղի սկզբնամասում գտնվող գազալցակայանի մոտ նկատել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որից ընթացքի ժամանակ կրակոցի ձայն է լսվել:
Մեքենան կանգնեցվել է: Սրահի առջևի աջ ոտնատեղի տեսանելի հատվածում պարեկները նկատել են մեկ պարկուճ, իսկ նստատեղի տակ՝ ատրճանակին նմանվող առարկա և մեկ պահեստատուփ, ինչի համար նշված ավտոմեքենան և վարորդին տեղափոխել են ոստիկանության Ստեփանավանի բաժին:
Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 01։45-ի սահմաններում, խուլիգանություն կատարելու հիմնավոր պատճառով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Նշան Խ․-ն, ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Խաչիկ Դ․-ն և 27-ամյա Գայանե Շ․-ն տեղափոխվել են ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են մեկ պարկուճ, ատրճանակին նմանվող հրազեն, փամփշտատուփ, որի վերաբերյալ Խաչիկ Դ․-ն հայտնել է, որ հիշյալ օդաճնշիչ ատրճանակը պատկանում է իրեն, այն ձեռք է բերել 2023թ-ին Վանաձոր քաղաքի զենքի խանութից և սեպտեմբերի 15-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, նշված ատրճանակով նշված վայրում մեկ անգամ ավտոմեքենայի հետևի նստատեղի պատուհանից կրակել է դեպի օդ:
Գարգառ գյուղի Կենտրոնական փողոցի վերջնամասում հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա Խաչիկ Դ․-ն ձերբակալվել է: Ուղևորներ Նշան Խ․-ն և Գայանե Շ․-ն հրավիրվել են ոստիկանության Ստեփանավանի բաժին, իսկ նշված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Խաչիկ Դ․-ի, Գայանե Շ․-ի և Նշան Խ․-ի հետ միասին, ինչպես նաև հայտնաբերված ատրճանակը, կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են Ստեփանավանի քննչական բաժին:
Բաց մի թողեք
16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց
Եթե կրակը էդ պահին հանգցնեին, երեխեքը ողջ կմնայի՞ն. շարունակվել է Ազատի կացարանի հրդեհի գործի քննությունը
Շրթունքների վիրահատության հետ կապված վիճաբանության ժամանակ «Սյուզան Լիպս»-ի տնօրենը հարվածել է հաճախորդին