«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց» վերտառությամբ հոդված է հրապարակել։
Պարտության ճգնաժամը և աշխարհիկէլիտաների անճարակությունն այլընտրություն չէին թողել. կա´մ պետք է լիներ Գեներալ, ամուր ձեռք (պարզվեց՝ այդպիսին չունենք), կամ՝ հոգևորական, մարդկայինարժեքներ քարոզող, մարդունմարդկայնությունը վերադարձնող անհատ։
Հայ առաքելական եկեղեցին՝ ի դեմս իրարքեպիսկոպոսական դասի, իրամենատարբեր աստիճանակարգերումծառայող հոգևորականների (Վեհափառի առաջնորդությամբ), պատմական առաքելություն են կատարում, որը թե´ հայոցպատմության, թե´ Հայաստանի պատմությանառաջիկա հատորներում ոսկե տառերով էգրվելու։
Իշխանությունը մեղադրում է, թե՝ եկեղեցինխառնվում է քաղաքականությանը։Ընդդիմադիր քաղաքական դաշտն ասում է՝ թող խառնվի, սրանց քշի, հետոիշխանությունը մեզ տա, քանի որ եկեղեցինչի կարող երկրի կառավարում իրականացնել։ Բոլոր հարցումներովամենամեծ վստահություն վայելող հանրայինինստիտուտը եկեղեցին է, և այսօր այնտեսնում է, որ իր հոտը՝ հասարակությունը, ժողովուրդը, մեծ հաշվով անտեր է մնացել։ Ուսա է հենց «ինչո՞ւ եկեղեցին» հարցիպատասխանը։
Եկեղեցին այսօր չի զբաղվումքաղաքականությամբ այն պարզպատճառով, որ Հայաստանում քաղաքականություն չկա, և մյուս կողմից՝ եկեղեցին չի պատրաստվում ու չի կարողիշխանության ճյուղի վերածվել։ Եկեղեցին անում է շատ պարզ բան՝ բառիս բունիմաստով «ատամներով» փորձում էկասեցնել հասարակության և պետությանփլուզումը։
Եկեղեցին ստեղծում է հնարավորություն, որ քաղաքական-հանրային դաշտը դուրս գաշոկից, ձևավորվեն երկիրը դեպի ապագատանող առաջնորդներ ու վերնախավեր։
Հայաստանն արդեն իսկ վերածվել է փախստականների՝ 2.5-3 միլիոնանոց մի մեծճամբարի՝ շատ անորոշ հեռանկարով։ Հիմա մի կարմիր սահմանի վրա ենք. ո՞ր ուղղությամբ ենք շարժելու պատմության անիվը. փլվում ենք մինչև վե՞րջ, կորցնելով պետությունը, թե՞ այնուհանդերձ հավաքական-տիտանական ջանքերով պահում ենք մեր պետությունը, ինքնությունը։ Եկեղեցին հիմա այս պատմական խնդիրն է փորձում լուծել։
Իսկ քաղաքական և հանրային նոր վերնախավերի խնդիրն է` Հայաստանի հետպատերազմական զարգացման իրական ծրագիր և իրական բովանդակություն ձևակերպելը։ Քանի դա չի արվել, ՄԵԿ հոգին իրեն բարոյական իրավունք է վերապահելու` անելու ինչ ուզում է։
Եվ վերջապես. որպեսզի մենք ճիշտ պատասխանենք «ինչո՞ւ եկեղեցին, ինչո՞ւ Սրբազանները» բարդ հարցին, պետք է խիզախություն ունենանք ինքներս մեզ հարց տալու, թե ինչո´ւ մենք չունեցանք ո´չ Բեն Գուրիոն, ոչ էլ՝ Իվանիշվիլի։ Մենք այս հարցին պետք է ազնվորեն պատասխանենք։

Բաց մի թողեք
Որոշների համար Արթուր Օսիպյանի հարցով «լռության օրը» սկսվել էր 18 օր առաջ. Կարապետյանց
Ո՞ր ընտրախախտումներին ուշադրություն դարձնել վաղը. Փաստաբան Տաթևիկ Սողոյանը մանրամասնում է․ Տեսանյութ
Լռության օրը քաղաքական ուժերը լռում են, բայց խոսում են քննչական մարմինները