ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Սեպտեմբերի 14-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ սեպտեմբերի 13-ին նշված բժշկական կենտրոնում ծննդաբերության նպատակով նույն օրը իրենց է դիմել մի ծննդկան։
Պարզվել է, որ ծննդաբերության ընթացքում «պորտալարի արտաանկման» պատճառով երեխան մահացած է ծնվել։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի, բաժնի պետի տեղակալ Թովմասյանի գլխավորությամբ։ Ծննդկանը Վայոց Ձորի մարզի բնակիչ 32-ամյա Ծ. Վ.-ն է»։
Բաց մի թողեք
Յուրաքանչյուր պատմություն եզակի է, չվերջացող պայքարի, մարդկային ուժի և հավատի վառ օրինակ է Աննան. Տեսանյութ
Հայաստանում բժիշկները փրկել են շնչահեձ եղած մեկ շաբաթական նորածնի կյանքը
«Արթմեդ» ԲԿ-ում 30 տարվա մանկավարժին վիրաբույժը սարքել է կես մարդ. բժշկական համայնքից հեռացնել նման «վայ» բժիշկներին