«Վերջին շրջանի անջատումներն այնքան շատ էին և անբացատրելի, որ մեր հասարակության մոտ կասկածներ կար, որ սա կարո՞ղ է քաղաքական ինչ-որ պատճառներ ունի»:
Այս մասին Ազգային ժողովում ընթացքող Էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին:
Բաղրամյանն այդ համատեքստում ասաց, որ հիմնական անջատումները, որոնք եղել են հուլիս-օգոստոս ամիսներին, պայմանավորված էին միջազգային Երևան ՀԷԿ-ում հուլիսի սկզբներին տեղի ունեցած հրդեհով. «Դեռևս 80 տարի շահագործվող թունելներ ունենք, և դրանցով անցնում են բոլոր էլեկտրահաղորդման գծերը նաև, էդ վթարը բավական մեծ վթար է եղել, նույնիսկ անդրադարձել է Երևան ՀԷԿ-ի սարքավորումներին: Վթարի վերացումը տևել է մինչև օգոստոսի 17-ը»:
Քոչարյանը նաև հետաքրքրվեց՝ արդյոք տիրապետո՞ւմ ենք այն տեղեկատվությանը, թե սեփականատերը ի՞նչ գնով է ձեռք բերել բաշխիչ ցանցերը:
«Պատասխանը մինչև հիմա ոչ ոք չունի, և դրա ապացույցը միշտ եղել է նա, որ ձեռքբերումից հետո բոլորը ձգտում էին դառնալ ՀԷՑ-ի համակարգի պաշտոնյաներ, տարածքային պետերը շատ արագ դարձան միլիոնատերեր, դա ինչի հաշվին էր: Դուք ունեք այդ տեղեկատվությունը՝ ինչի՞ դիմաց է նախկինում միանձնյա սեփականությունը անցել Կարապետյան Սամվելին և ինչո՞ւ է այս վիճակը»,- ասաց Քոչարյանը:
Բաղրամյանն արձագանքելով նշեց. «Մեզ հետաքրքրում է միայն այն հատվածը, որը գալիս է և սակագնում բեռ է դառնում, իսկ դա տեղի է ունեցել ՀՀ էլեկտրական ցանցերի 2012 թվականի մասնավորեցման ժամանակ: Մասնավորեցվել է 40 միլիոն դոլարով, դրանից հետո ծախել են «Տաշիր գրուպ»-ին, և այդ արանքում ով ում ինչ է վճարել սակագնային տեսանկյունից, չի հետաքրքրել մեզ, որովհետև բաժանորդի վրա չի անդրադառնում»:
Բաց մի թողեք
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բաց չթողնել պատմական հնարավորությունը, խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Ֆիդան
Մեկ ժամ Երևանում զբոսանքի արդյունքում 31 իրավախախտում․ Հեքիմյան