Մոսկվայում 78 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր, երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը:
Այս մասին РБК-ին հայտնել է նրա կինը՝ Իրինա Դոբրինինան:
Նշվում է, որ երգիչը մահացել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում, ուր տեղափոխվել էր նախօրեին, ուղեղի կաթվածից հետո։
Դոբրինինը ճանաչված էր իր բազմաթիվ հանրահայտ երգերով, ինչպիսիք են «Прощай», «Синий туман», «На теплоходе музыка играет» և «Не сыпь мне соль на рану»։ Նրա երգերը կատարում էին այնպիսի նշանավոր երգիչներ, ինչպիսիք են Ալլա Պուգաչովան, Լև Լեշչենկոն և ՎԻԱ «Սամոցվետները»։
Բաց մի թողեք
35 հայ գրողների ու աշուղների իրական անունազգանունները
Մի հարց ունեմ քեզ, քաղաքս: Ինչո՞ւ այդքան քիչ արտացոլվեցիր մեր գրականության մեջ. Դավիթ Մուրադյան
Երևանը նշում է հիմնադրման 2806-ամյակը. հայտնի է՝ ինչ միջոցառումներ են անցկացվելու և որտեղ