Սեպտեմբերի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժին են զանգահարել «Վարդենիս» բժշկական կենտրոնից և հայտնել է, որ հարազատների ուղեկցությամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Տ-ը․ Պ․-ի մոտ ախտորոշվել է «մահացած պտուղ»:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18։15 սահմաններում, «Վարդենիս» բժշկական կենտրոնի ծննդատուն տեղափոխված՝ 37 շաբաթական հղիության մեջ գտնվող Տ․ Պ․-ի ծննդաբերությունից հետո պտուղը գտնվել է մահացած վիճակում:
Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին:

Բաց մի թողեք
Ինչու է ուշացել պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձը և երբ այն կտրամադրվի
Հայաստանում վիրուսները մի քիչ պակասել են, սակայն ակտիվ են որոշները
Ավանեսյանը՝ Հայաստանում կեղծ դեղերի ահազանգերի մասին