Ռուսաստանը դիմել է Ադրբեջանին և Վրաստանին՝ հնարավոր վթարի դեպքում երկու երկրներից 300–ական ՄՎտ ծավալի էլեկտրաէներգիա ստանալու խնդրանքով: Այս մասին գրում է Kommersant.ru–ն:
«Ինտեր ՌԱՕ»-ի խորհրդի անդամ Ալեքսանդրա Պանինան խոսել է վթարների դեպքում Ադրբեջանից և Վրաստանից թեստային ռեժիմով էլեկտրաէներգիա ներկրելու ծրագրերի մասին։ Խոսքը յուրաքանչյուր երկրից 300 ՄՎտ ծավալի մասին է։
«Եթե լինեն արտակարգ իրավիճակներ, ապա մենք, Համակարգի օպերատորի խնդրանքով, կդիմենք երկու էներգահամակարգերի՝ Վրաստանին և Ադրբեջանին, խնդրանքով, որ պատրաստ լինեն մեզ յուրաքանչյուրը 300 ՄՎտ մատակարարել»,- ասել է Ալեքսանդրա Պանինան:
Պանինան պարզաբանել է, որ ընկերությունը Վրաստանից և Ադրբեջանից դեռ պատասխաններ չի ստացել։ Միաժամանակ Ռուսաստանը կփորձի խնդիրը կարգավորել առանց էլեկտրաէներգիայի ներկրման։

Բաց մի թողեք
Եվրոպական խորհրդարանը ճանապարհ է հարթում ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագրի համար
Չինաստանի շուրջ բանավեճը հասնում է եռման կետին, քանի որ ԵՄ-ն քննարկում է ավելի կոշտ դիրքորոշում
ԵՄ-ն որոշել է ռուսական սահմանափակումներից հետո օգնել Հայաստանին