Շարունակելով «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի իրադարձային համերգների շարքը՝ սիրով հրավիրում ենք բոլորին՝ վայելելու աշխարհահռչակ երաժշտի կատարումները։
Նոյեմբերի 9-ին՝ Արամ Խաչատրյանի համերգասրահում մենահամերգով հանդես կգա ՝Դենիս Մացուևը մեր ժամանակների տաղանդաշատ դաշնակահարներից մեկը, ով համագործակցում է աշխարհի լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ:
Համերգի ծրագրում ընդգրկված են դասական երաժշտության գլուխգործոցներ․
Յոհան Սեբաստիան Բախ՝ «Չակոնա» թիվ 2 Պարտիտից, դաշնամուրի համար փոխադրումը՝ Ֆ. Բուզոնիի
Լյուդվիգ Վան Բեթհովեն՝ Սոնատ թիվ 23, երկ 57, ֆա մինոր, «Ապասիոնատա»
Էդվարդ Գրիգ՝ «Բանաստեղծական պատկերներ»
Սերգեյ Պրոկոֆև՝ Սոնատ թիվ 8, երկ 84, սի բեմոլ մաժոր
Տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից․
Բաց մի թողեք
«Snoop Dogg» բառերը «Ջենիֆեր Լոպես» բառերով փոխարինելու որոշում
Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է. Տիգրան Ավինյան. Լուսանկարներ
«Գինոսյանական օրեր» կանցկացվեն Գյումրիում․ Օրակարգ․ Լուսանկար