Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92 %-ը:
Վրաստանի օրենքների համաձայն՝ մանդատները կբաշխվեն այն կուսակցությունների միջև, որոնք կհավաքեն փաստացի ձայների առնվազն 5%-ը։
Ըստ այդմ՝ Վրաստանի խորհրդարանում մանդատներ կունենան «Փոփոխությունների կոալիցիան», որը հավաքել է 11,04%, «Միասնություն՝ ազգային շարժումը»՝ ստացած 10,16% ձայներով, «Ուժեղ Վրաստան» միավորումը՝ 8,81%-ով, և «Վրաստանի համար»-ը՝ 7,77%-ով:
«Անկախ դիտորդ» դաշինքը՝ ի դեմս «Իրազեկ քաղաքացիների միավորման» ու «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի», դիտորդական առաքելություն է իրականացրել հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ասում է, որ խորհրդարան անցած բոլոր կուսակցությունները իրենց դրսևորում են որպես եվրոպամետ, Վրաստանը եվրոպական ուղղությամբ տանող: Այն ուժը, որը հակաեվրոպական նարատիվներ ուներ, չի հաղթահարել անցողիկ շեմը:
Բաց մի թողեք
Եթե Արցախը չհանձնվեր, չվաճառվեր՝ ոչ մի արցախցի չէր լքի իր տունը․ Հրանտ Թոխատյան
Սյունիքում «դարպաս բացելը» ծախում են, որպես հնարավորություն և ոչ դավաճանություն ու վտանգ․ Մարտիրոսյան
Նույն տրամաբանությամբ կարո՞ղ է Հ1-ը նույնչափ եթեր տրամադրի …