26/12/2024

Ամանորին ընդառաջ դեկտեմբերի 26-ից կվերսկսվեն Երևան-Բաթում ուղիղ չվերթները

Դեկտեմբերի 26-ից «Հայկական ավիաուղիներ»-ն ամանորյա ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Բաթում։ Թռիչքները նախատեսված են մինչև հունվարի 12-ը՝ հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով:

Չվերթի տևողությունը 1 ժամ 5 րոպե է։

Թռիչքների մեկնարկը լավ հնարավորություն է Հայաստանի բնակիչների համար Ամանորին այցելել Բաթում, իսկ Վրաստանի  զբոսաշրջիկների համար՝ տոնական օրերն անցկացնել այստեղ:

Մոսկվայից ուղևորները նույնպես կարող են հեշտությամբ հասնել Բաթում՝ շնորհիվ Երևանով հարմարավետ, տարանցիկ թռիչքների, որոնք իրականացվում են «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից:

«Հայկական Ավիաուղիներ»-ի թռիչքների առավելություններն են.

  • Ձեռքի ուղեբեռ՝ 1 տեղ մինչև 7կգ – 55х40х20: Սակագների մանրամասները՝ այստեղ
  • Սակագնային զեղչեր՝ 0-ից 2 տարեկան երեխաների համար՝ 90%
  • Սակագնային զեղչեր՝ 2-ից 12 տարեկան երեխաների համար՝ 15%
  • Մեկնելուց առաջ տոմսերի փոխանակման և ինքնաթիռում նստատեղ ընտրելու հնարավորություն

Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում և զբոսաշրջային գրասենյակներում:

«Հայկական Ավիաուղիները» հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Չվացուցակում՝ Բաթում, Դելի, Մոսկվա, Սոչի, Միներալնիե Վոդի, Ուֆա, Կազան, Վոլգոգրադ։

Երևան-Բաթում