Նոյեմբերի 15-ին Երևանում սպանություն է տեղի ունեցել:
ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Երևանի քրեական ոստիկանություն վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում սպանություն է տեղի ունեցել։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և քրեական ու համայնքային ոստիկանների գործողությունների արդյունքում կասկածյալը, ով հոգեբուժարանից փորձում էր դիմել փախուստի, հետապնդվել, բռնվել ու տեղափոխվել է ոստիկանության Նուբարաշենի բաժին, որտեղից էլ ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Սպանվածը նախկինում սպանության համար եղել է դատապարտված, ում նկատմամբ կայացվել է որոշում՝ հարկադիր բուժման համար և նրան տեղափոխել էին «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն, իսկ կասկածյալը Երևանի բնակիչ 35-ամյա Արման Թովմասյանն է, որը ժամանակին բուժում է ստացել «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում և նախկինում դանակահարության համար եղել է դատապարտված։ Նա նույնպես դատարանի կողմից հարկադիր բուժման էր ուղարկվել։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաց մի թողեք
Դիլիջանում պարեկներն Էկոպարեկային ծառայության տեղամասի պետին զրկել են վարելու իրավունքից․ Լուսանկար
Ինչ կապ ունեն Երևանում լայնամասշտաբ ստուգումները Աջափնյակի արյունալի դեպքի հետ
Երևանում խոշորամասշտաբ խուզարկություններ են. մանրամասներ