Մենք կարծում էինք, որ Հայաստանի մասնակցությունը COP29-ին կարող է օգտակար հնարավորություն հանդիսանալ Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության համար։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը AzTV հեռուստաալիքին,-հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»։
COP29-ին գրանցվել է ավելի քան 75 հազար մասնակից։ Հետեւաբար, Հայաստանի մասնակցությունը կամ չմասնակցելը մեզ վրա որեւէ կերպ չի ազդում,-ասել է Հիքմեթ Հաջիևը։
Հաջիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի համար հակամարտությունն արդեն անցյալում է։ Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Բաց մի թողեք
Շվեդիան զգուշացնում է՝ Պուտինի բոտերի բանակը թիրախավորում է Գերմանիայի և Ֆրանսիայի ընտրությունները
Վերադառնում ենք խորհրդային ժամանակներ. Լուսանկար
Աները 18 հազար դոլար է նվիրել ՔՊ-ական պատգամավորի ընտանիքին. Լուսանկար