Իրավապահները ստացված օպերատիվ տեղեկություններով բացահայտել են առանձնապես ծանր հանցագործությունը, որը ձևակերպվել էր՝ իբրև անզգույշ վրաերթ։
նոյեմբերի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի փողոցի թիվ 48/2 հասցեի մոտ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել մի քաղաքացի։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչի գլխավորությամբ:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 34-ամյա Արմեն Խաչատրյանն է։ Մինչ դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՊՀ բաժնում քննություն է իրականացվել՝ հայտնաբերելու անհայտ մակնիշի ավտոմեքենան և վարորդին, ոստիկանության Էրեբունու բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ տեղի ունեցածը ոչ թե վրաերթ է, այլ վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ էլ նշված անձին վրաերթի են ենթարկել։
Էրեբունու համայնքային ոստիկանները հսկայածավալ աշխատանքի արդյունքում ժամերի ընթացքում պարզել են ամբողջ եղելությունը։ Ըստ օպերատիվ տվյալների՝ այդ օրը ժամը 00։30-ի սահմաններում Երևանում հաշվառված 23-ամյա Կարեն Օսիպյանը իր կողմից վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Վարդաշեն թաղամասից ուղևորվել է դեպի Այվազովսկի փողոց, որի ժամանակ նա վազանց է կատարել Երևանի բնակիչ 34-ամյա Արմեն Խաչատրյանի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենային, ապա իր ավտոմեքենան կայանել է Այվազովսկի փողոցի վրա գործող «CPS» բենզալցակայանի դիմաց։
Արդեն կայանելուց հետո Ա․ Խաչատրյանը «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով ժամանել է «CPS» բենզալցակայանի մոտ և փակել է Կ․ Օսիպյանի ավտոմեքենայի առջևի հատվածը, ինչից հետո նրանց միջև վիճաբանություն է առաջացել: Այդ ընթացքում Ա․ Խաչատրյանը զանգահարել է իր հորեղբոր տղաներ, Երևանի բնակիչներ 37-ամյա Դավիթ Խաչատրյանին և 41-ամյա Կարեն Խաչատարյանին, ապա իրենց մոտ եղած փայտյա մահակներով հարձակվել և ծեծի են ենթարկել Կ․ Օսիպյանին, ինչից հետո վերջինս դիմել փախուստի: Նստել է իր կողմից վարվող ավտոմեքենան և փախուստի դիմելու դիտավորությամբ ավտոմեքենան վարել նրանց ուղղությամբ ու այդ ժամանակ էլ վրաերթի է ենթարկել Ա․ Խաչատրյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ․ Օսիպյանը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է, իսկ վիրավոր Կ․ Խաչատրյանը ավելի շատ հայտնի է «Կյաժ Կարեն» մականվամբ։ Էրեբունու ոստիկանները նաև պարզել են վիճաբանության ականատես եղած քաղաքացու ինքնությունը, սակայն նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չի հրապարակվում:
Բաց մի թողեք
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլար շուկայական արժեքով «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը. Տեսանյութ
«Դիшկդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստեղ»․ ինչ է կատարվել Մասիս համայնքում
Պատուհանով մուտք են գործել տուն և գողացել 3 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար, 8 կտոր ոսկյա զարդ և ոչ միայն