ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գագիկ Ղազինյանի և նրա հետ փոխկապակցված անձանց գույքը։
«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկտվության համաձայն՝ դատախազությունը նոյեմբերի 29-ին հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Գագիկ Ղազինյանի, նրա հետ փոխկապակցված անձինք Կարինե Շահբազյանի և Դավիթ Գագիկի Ղազինյանի։
Թե ի՞նչ չափի գույք է պահանջում դատախազությունը բռնագանձել, դեռևս հայտնի չէ։ Հայցը մակագրվել է դատավոր Աշխեն Ղարսլյանին։
Բաց մի թողեք
Մեքենային հարվածելուց հետո առաջացած վեճի ժամանակ հայրն ու 15-ամյա որդին դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց
Թալանել են Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված Արմեն Գասպարյանի տունը. Լուսանկար
Խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. «Տելեպուզիկ» մականվամբ հայտնի տղամարդը ձերբակալվել է