Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոլորակի վրա մնացել է երկու փորձառու առաջնորդ՝ ինքը և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը։
Այս տեսակետը նա հայտնել է Գազիանթեփ նահանգում երիտասարդների հետ զրույցի ժամանակ։
«Ներկայումս աշխարհում մնացել է երկու փորձառու ղեկավար՝ ես և Վլադիմիր Պուտինը։ Սա ասում եմ ոչ այն պատճառով, որ գովեմ ինձ, ես պաշտոնավարում եմ արդեն 22 տարի, գրեթե նույնը՝ պարոն Պուտինը։ Բոլոր մյուսները հեռացել են, և մենք ցանկանում ենք, որ մեր երկխոսությունը շարունակվի, օրինակ՝ կանցլեր Անգելա Մերկելի հեռանալուց հետո քաղաքականությունն ավարտվեց Գերմանիայում»,- ասել է Էրդողանը:
Նա նշել է, որ մեծ հարգանք է տածում Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի նկատմամբ։
Թուրք ղեկավարը հավելել է, որ «Շրյոդերը շատ ուժեղ դիրք է զբաղեցնում գերմանական քաղաքականության մեջ» և հույս հայտնել, որ «Թուրքիայի քաղաքականությունում կլինեն նմանատիպ գործիչներ»։

Բաց մի թողեք
«Ալիևի հարաբերությունները սրված են Պետական անվտանգության ծառայության տնօրեն Նաղիևի հետ»
Ռուսաստանի «մեկուսացվածության» ցայտուն վկայություններն ավելանում են
Ալիևը՝ Ռուսաստանին ռազմական պատասխան հարված հասցնելու մասին