Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:57-ին, համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նոր Հաճնի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակ, որտեղ սպանված երիտասարդ կա: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ շենքի դիմաց ծագած վիճաբանության ժամանակ Նոր Հաճնի բնակիչ 19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է համաքաղաքացի 25-ամյա Տալյան Մուսոյանին, ինչի արդյունքում նա մահացել է:
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Նոր Հաճնի բնակիչ 19-ամյա երիտասարդը ներկայացել է Նաիրիի բաժին և խոստովանել հանցանքը: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Դանակն առգրավվել է: Սպանության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։
***
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 13-ին հաստատել է Արարատի մարզում խուլիգանական դրդումներով առանձին դաժանությամբ սպանություն կատարած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
«Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 00:20-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ մահացած վիճակում «Վեդու» բժշկական կենտրոն է տեղափոխվել Մ.Հ.-ն՝ բազմաթիվ կտրած-ծակած վերքերով:
Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժնում նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ, իսկ դատախազի կողմից հարուցվել էր հանրային քրեական հետապնդում: Օգոստոսի 31-ին միջնորդություն էր ներկայացվել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի որոշմամբ բավարարվել էր:
Քրեական վարույթով պարզվել էր, որ մեղադրյալ Ա.Ս.-ն, ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ Մ.Հ.-ի հետ ունեցած վեճից հետո, այցելել է Մ.Հ.-ի բնակության վայր և իր հետ նախապես վերցրած դանակով 25 հարված է հարցրել Մ.Հ.-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բաց մի թողեք
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
16-ամյա աղջնակը, ում նկատմամբ բռնություն է կիրառվել, տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց
Եթե կրակը էդ պահին հանգցնեին, երեխեքը ողջ կմնայի՞ն. շարունակվել է Ազատի կացարանի հրդեհի գործի քննությունը