Հունվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2024թ. դեկտեմբերի 29-ին ժամը 14։40-ի սահմաններում 6-րդ մասնաշենքի 648 խցում պահվող կալանավորված անձ 27-ամյա Ռոման Քալաշյանը հերթապահ բուժակի մոտ ընդունելության ավարտից հետո խուց ուղեկցելու ժամանակ հրել է հեռախոսազանգ կատարելուց հետո զբոսահրապարակ գնացող կալանավորված անձ 34-ամյա Վիտալի Ուսոյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենի արդյունքում նրանք սկսել են քաշքշել միմյանց և միջադեպի հետագա զարգացումը կանխվել է քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ռ․ Քալաշյանը և Վ․ Ուսոյանը ենթարկվել են մարմնական զննության, ինչի արդյունքում Վ.Ուսոյանի շրթունքի հատվածում հայտնաբերվել է մարմնական վնասվածք:
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Բաց մի թողեք
Եվրոպայի «Հայրենասերները» Միլանում հանրահավաք են անցկացնում ներգաղթի դեմ, մինչդեռ Սալվինին աջակցում է ռուսական նավթին
Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է. Լուսանկարներ
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից կբռնագանձվի 12 անշարժ գույք, շուրջ 960 մլն դրամ. Լուսանկար