Հունվարի 10-ին, ժամը 22:52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի խաչմերուկում գտնվող սննդի կետերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ին, «Mercedes-Benz » մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 2002 թ․) բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին և բռնկվել։
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։23-ին, մարվել՝ 23։47-ին։ Այրվել է ավտոմեքենան։
Բաց մի թողեք
Նորածնին բակի զուգարանը նետած կնոջը ազատ են արձակել, մինչդեռ կռոլիկների մոր պես խոտանել էր պետք
Բաղյան փողոցում բախվել են «BMW X5»-ը, «Nissan Tiida»-ն և 2 «Opel»-ները. ճանապարհը երկկողմանի փակվել է․ Լուսանկար
«Արծվի թևերից» մինչև Չայնիի ոլորաններ երթևեկությունը դարձել է դանդաղընթաց, ուժեղացված ծառայություն է․ Լուսանկար