10/02/2025

ԱԺ նախագահն արձագանքել է «Լոս Անջելեսում այրվել են Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի դղյակները» վերնագրով լուրին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում անդրադարձել է  «Լոս Անջելեսում այրվել են Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի դղյակները» վերնագրմամբ լուրերին:

«Բա չիմացաք ինչ պատահեց: Սա ասումա, որ Լոս Անջելեսում իմ տունն է այրվել, այն էլ՝ նորակառույց ու բազմահարկ, համ էլ բունկեր կար, այրվելա, թե բունկերն ինչի համար է Լոս Անջելեսում, ենթադրաբար ատոմային պատերազմի համար, և ինչպես է այրվել, եթե բունկեր է, ԶԼՄ-ն չի պարզաբանում:

Հ.Գ. Բա մեր տները Կանադայո՞ւմ չէին»,- գրել է Սիմոնյանն ու հրապարակել լուրի տեսապատճենը:

5197641711222909367.jpg (104 KB)