Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում անդրադարձել է «Լոս Անջելեսում այրվել են Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի դղյակները» վերնագրմամբ լուրերին:
«Բա չիմացաք ինչ պատահեց: Սա ասումա, որ Լոս Անջելեսում իմ տունն է այրվել, այն էլ՝ նորակառույց ու բազմահարկ, համ էլ բունկեր կար, այրվելա, թե բունկերն ինչի համար է Լոս Անջելեսում, ենթադրաբար ատոմային պատերազմի համար, և ինչպես է այրվել, եթե բունկեր է, ԶԼՄ-ն չի պարզաբանում:
Հ.Գ. Բա մեր տները Կանադայո՞ւմ չէին»,- գրել է Սիմոնյանն ու հրապարակել լուրի տեսապատճենը:



Բաց մի թողեք
ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
ՀՀ-ում պետք է ձևավորվի պետականակենտրոն և իրական ընդդիմություն. պետք է ակտիվանան քաղաքական ուժերը. վարչապետ
Փաշինյանը՝ ԱԺ հնարավոր նոր ընտրությունների մասին