14/02/2025

Ինքնախաբեությունից պետք է դուրս գալ հիմնովին. Ալիեւն ունի իր «սուվերեն ռազմական պլանները»

Փաստորեն, ըստ մեր հանրությանը մատուցվող որոշակի տրամաբանության, Իլհամ Ալիեւը 44-օրյա պատերազմից հետո շարունակում է միլիարդավոր դոլարների արդիական սպառազինություն ձեռքբերել, բայց բացարձակապես չունի Հայաստանի հանդեպ այն կիրառելու ցանկություն, պարզապես գնել է ու գնում է, որ՝ երբ իրեն ստիպեն հարձակվել Հայաստանի վրա, այդ ժամանակ կիրառի դրանք:

Համենայն դեպս լսում ես, թե մարդիկ ինչպես են հավաստիացննում այլ մարդկանց, թե՝ Ալիեւը չունի Հայաստանի հանդեպ ռազմական գործողության մտադրություն, բայց նրան ստիպում է օրինակ Ռուսաստանը:

Այն, որ կարող են լինել տարբեր սցենարներ, ոորոնց համաձայն թե Ռուսաստանը կարող է Ադրբեջանի միջոցով խաղադրույք կատարել ռազմական որեւէ էսկալացիայի վրա, թե Թուրքիան, Իսրայելը, Բրիտանիան, եւ նույնիսկ հեռավոր Չինաստանը, կասկածից վեր է:

Բայց ասել, թե Ալիեւը չունի Հայաստանի հանդեպ ռազմական ագրեսիայի իր սցենարը, պլանը կամ մտադրությունը, նշամակում է թերեւս կամ խաբել ինքզինք, կամ խաբել հանրությանը, եւ ընդհանրապես գլոբալ առումով կամա, թե ակամա Հայաստանը գցել ինքնախաբեության ծուղակը:

Ինչպես դեռ տասննամյակ առաջ եմ ասել, որ Ադրբեջանը հիմար չէ, որպեսզի միլիարդավոր դոլարների սպառազինոություն ձեռք բերի՝ չունենալով դա կիրառելու գործուն մտադրություն, այդպես էլ կրկնեմ այսօր՝ Ադրբբեջանը հիմար չէ, որ միլիարդավոր դոլարներով սպառազինվի, ընդամենը այն «ծայչահեղ դեպքի» համար, երբ պարզապես «ստիպված» կլինի կիրառել այդ սպառազինությունը:

Ինքնախաբեությունից պետք է դուրս գալ հիմնովին: Ալիեւն ունի ռազմական ծրագրեր, սցենարներ, եւ հետեւողական պատրաստվում է դրանց: Դրանք իրակաացնելու պահ կարող է ստեղծվել մեկ ամիս անց, մեկ կամ տասը տարի անց, կամ չստեղծվել ընդհանրապես: Սա այլ հարց է, բայց, որ Ալիեւն ունի իր «սուվերեն ռազմական պլանները», դա վեր է կասկածից:

Քաղաքագետ Հակոբ Բադալյան