13/02/2025

Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 24-ի

Առնվազն 24 մարդ է զոհվել Կալիֆորնիայի Լոս Անջելես շրջանի հրդեհների հետևանքով։

Այս մասին կիրակի հայտնել է Fox News հեռուստաալիքը։

Զոհերի մեծ մասի ինքնությունը դեռ պարզված չէ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհվել է 16 մարդ, ևս 13-ը անհետ կորել են։

Հունվարի 7-ին անտառային հրդեհները սկսել են տարածվել Լոս Անջելեսի գավառում: Ըստ օդերևութաբանների՝ հրդեհի արագ տարածման պատճառ է դարձել չոր ու շատ քամոտ եղանակը։ Թաղամասում հրդեհների ընդհանուր մակերեսը գերազանցել է 16 հազար հեկտարը։ Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 12,300 շինություն, այդ թվում՝ հեղինակավոր վայրերում գտնվող հայտնիների սեփականություն:

Ամերիկացի առաջնորդն ավելի վաղ Կալիֆորնիայում բռնկված հրդեհներն անվանել էր նահանգի պատմության մեջ ամենախոշորն ու ամենակործանարարը։

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը․

«ԱՄՆ-ում Լոս Անջելեսի հրդեհների հետևանքներն իրապես աղետալի են` տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր անտուն մնացած մարդիկ:

Հրդեհները հատկապես մեծ վնասներ են պատճառել մեր հայրենակիցներին` ավերելով ոչ միայն մարդկանց տներ, այլ նաև հայկական համայնքի կառույցների շենքեր: Հատկապես ցավալի էր տեսնել` ինչպես ամբողջությամբ ավերվեց Փասադենայի «Սահակ-Մեսրոպ» հայկական դպրոցը:

Մեր կարեկցանքն ու ցավակվություններն ենք հայտնում ԱՄՆ Լոս Անջելեսի բնանկիչներին ու հատկապես մեր հայրենակիցներին:

Աղոթում ենք, որ աղետը հնարավորինս շուտ կասեցվի»: