Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուն Բեշիքթաշի քաղաքապետի՝ Ռըզա Աքփոլաթի կալանավորումից հետո հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված հայտարարությամբ։
Ինչպես հայտնել է Ermenihaber-ը, Բեշիքթաշի քաղաքապետը մեղադրվում է մրցույթներ կեղծելու ու կաշառք վերցնելու մեջ։
Իմամօղլուն մասնավորապես նշել է. «Լավ գիտեք, լավ հիշում եք, որ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում ձեր պաշտոնավարման շրջանում բազմաթիվ ղեկավարներ հայտնվել են դատավորի մոտ՝ մրցույթներ կեղծելու հիմքով։ Բայց ձեր ընկերների մի մասը դեռ ձեզ է մոտ է աշխատում»։
Իմամօղլուն նաև նշել է, որ այն ժամանակ երկրում կարգուկանոն կար, որը Էրդողանին դուր չէր գալիս, բայց այսօր Էրդողանի կառավարած Թուրքիայում կարգուկանոն չի մնացել, քաղաքացիները դրա կարոտն են։







Բաց մի թողեք
Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կարևոր է՝ ստորագրվի. ՌԴ ԱԳՆ
Լավրովի կողմից 2020 թ․ հոկտեմբերի 9-ի փաստաթուղթը չէր նախատեսում «ադրբեջանական տարածքների ազատագրում»
Լավրովն ինչ առաջարկություն է արել 44-օրյա պատերազմի օրերին․ Բայրամովն իբր անկեղծացել է