Տավուշի մարզում տղամարդն անզգուշությամբ որսորդական հրացանով սպանել է համագյուղացուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հունվարի 12-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Ազատամուտի բնակիչ 47-ամյա Էդիկ Ս.-ին: Մոտ 20 րոպե անց հիվանդանոցից հայտնել են, որ տղամարդը մահացել է: Նրան աքտորոշվել է «աջ ազդրի հրազենային մեծ վերք»:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացած տղամարդու 50-ամյա համագյուղացին կեսօրին ցանկացել է լիցքաթափել Էդիկ Ս.-ին պատկանող, ապօրինի պահվող որսորդական հրացանը։ Գործողության ժամանակ պատահաբար ձեռքը դիպել է ձգանին, հրացանը կրակել է, և գնդակը դիպել է Էդիկ Ս.-ի։ 50-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել, նա ձերբակալվել է:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Բաց մի թողեք
«Հովոն պետք է պատասխան տա», Երևանում տղամարդը սպառնացել է նռնակներ պայթեցնել
«Աուռա» գիշերային ակումբի մոտ քաղաքացիները և անվտանգության աշխատակիցն իրար հարվածներ են հասցրել
Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել