Երեկ՝ հունվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։
Հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Տեղում պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 68-ամյա Վարդան Ս-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների 4-րդ հարկից կամ իրեն ցած է նետել, կամ անզգուշաբար վայր է ընկել։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Վրաերթ Վաղարշյան փողոցում, կինը հիվանդանոցում մաhացել է
Արտակարգ իրավիճակ՝ Նոր Խարբերդում, «Վեոլիա ջուր»-ը մատակարարում է նեխած ու կասկածելի խմելու ջուր
Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ